2015-2025
$200մլն
ներդրումներ
20+
նախագծեր
800
նվիրատուներ
Հիմնադրամը պատրաստ է սկսել կենտրոնական այգու վերականգնման երկրորդ փուլը
Դիլիջանի զարգացման հիմնադրամը 2016 թվականից սկսեց Դիլիջանի կենտրոնական այգու վերականգնման ու զարգացման ծրագրի իրականացումը: Հիմնադիրները՝ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն իրենց գործընկերների հետ միասին այս ընթացքում կատարել են ավելի քան 4 մլն դոլարի ներդրում. այգին բարեկարգվել է, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, ինչն էլ իր հերթին խթանել է տեղական բիզնեսն ու ստեղծել նոր աշխատատեղեր:
Հիմա արդեն հիմնադրամը պատրաստ է անցնել այգու ենթակառուցվածքների զարգացման երկրորդ փուլին, որն սկսվելու է ժամանակակից և ներառական մանկական խաղահրապարակի կառուցումից: Հարմարավետ ու ամեն ինչով հագեցած ժամանակակից խաղահրապարակի նախագիծը պատրաստ է, շինարարության մեկնարկի համար ևս ամեն ինչ պատրաստ է: Դիլիջացիների համար այս կարևոր ծրագրի իրականացումը կմեկնարի, հենց որ քաղաքային իշխանությունների կողմից տրվի շինարարության թույլատվությունը:
Մանրամասները՝ տեսանյութում