Դիլիջանի զարգացման ծրագիր

Գյումրու զարգացման ծրագիր

Հերթական ծրագիրը
ճանապարհին է

Դիլիջանի զարգացման հիմնադրամ

Հարթակ, որը նպաստում է Հայաստանում քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների զարգացմանը՝ մարզերում տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Մենք ստեղծում ենք կայուն նախաձեռնություններ, որոնք երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցություն կունենան Հայաստանում և կպահպանեն հայկական ինքնությունը։
icon-1

0

Հայաստանում իրականացված տարածքային զարգացման և սոցիալական ուղղվածության ծրագրեր

icon-2

0

Հայաստանի և Արցախի մարզեր, որոնք ներգրավված են ծրագրերում

icon-3

0

և ավելի դոնորներ մեր ծրագրերի

Դիլիջանի զարգացման ծրագիր

Մենք ստեղծում ենք քաղաքային բարենպաստ միջավայր տեղի բնակիչների և քաղաքի հյուրերի հարմարավետ կյանքի համար, բարելավում ենք կյանքի որակը և բարձրացնում ենք բնակչության սոցիալ-մշակութային կրթության մակարդակը՝ ստեղծելով կամավորական շարժումներ և հանգստի նոր ձևեր:

Դիլիջանի զարգացման ծրագիր

Տաթևի Վերածնունդ

Տասը տարիների ընթացքում հազարավոր մարդիկ՝ ծրագրի մասնակիցներ, նվիրատուներ և կամավորներ, միավորվել են՝ իրականացնելու ընդհանուր երազանքը: Մեր նպատակը միայն վանքի վերականգնումն ու զբոսաշրջային վայրերի զարգացումը կամ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը չէր։ Մենք փորձեցինք գտնել Հայաստանի զարգացման նոր մոդել, համակարգային փոփոխություններ սկսելու նոր մոտեցում։

Տաթևի Վերածնունդ

Գյումրու զարգացման ծրագիր

Գյումրին ռազմավարական դարպաս է և կենտրոնական վայր հյուսիսային Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար,: Այն մեր ռազմավարության 5 կարևորագույն աշխարհագրական կետերից մեկն է զբոսաշրջության և քաղաքաշինության մեծ տեսլականի շրջանակներում: Այստեղ մենք սկսել ենք ջանքեր ներդնել՝ ընդգծելու և շեշտելու համար քաղաքի գեղեցկությունն ու պատմական արժեքը:

Գյումրու զարգացման ծրագիր

Հայաստանի վարպետ

Մրցույթի հիմնական նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը, հանրային գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումն է։

Հայաստանի վարպետ

BOLOROV

«BOLOROV»-ը սոցիալական հարթակ է, որն ուղղված է մեր երկրում բազմաթիվ կարևորագույն խնդիրների լուծման նպատակով մարդկանց միավորելուն: Հարթակում մենք պարբերաբար պատմելու ենք բազմապիսի նախագծերի մասին, որոնց աջակցելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Դիլիջանի եկեղեցու շինարարությունը հենց այդպիսի ծրագրերից առաջինն է: Դրա նպատակը Դիլիջանում հոգևոր կենտրոնի վերականգնումն է:

BOLOROV

Գործընկերներ