
Տարածքային զարգացում
Տարածքների զարգացումը քաղաքաշինության կարևոր մաս է՝ ուղղված մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և քաղաքային միջավայրի բարելավմանը:
Ուղղության հիմնական խնդիրն է ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք կատալիզատորի դեր են կատարում քաղաքային տարածքում դրական փոփոխությունների համար:
Մենք հաշվի ենք առնում տարածքների ներուժը և տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը։ Եվ ձգտում ենք, որ մեր նախաձեռնությունները լրացնեն միմյանց և համապատասխանեն տեղի բնակիչների պահանջմունքներին:
Մենք զարգացնում ենք հանրային տարածքները, կառուցում ենք բնակելի շենքեր և կոմերցիոն անշարժ գույք։ Սա դրական ազդեցություն է ունենում մարզերում նոր բնակիչների ներհոսքի, բիզնեսի ու զբոսաշրջության զարգացման վրա։ Բայց մեզ համար կարևոր է նաև, որ յուրաքանչյուր օբյեկտ ընդգրկվի իր քաղաքի և մարզի կյանքում՝ այն ավելի հարմար և լիարժեք դարձնելով մշտական բնակիչների և հյուրերի համար: