
Զբոսաշրջային զարգացում
Հայաստանի զբոսաշրջային ներուժը հարուստ է և բազմազան։ Երկիրն ունի յուրահատուկ հնարավորություն զբոսաշրջության բոլոր տեսակները զարգացնելու համար՝ մշակութային-ճանաչողական, բուժական-առողջարարական, գաստրոնոմիկ, սպորտային, իրադարձային և այլն:
Ուղղության նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղություններից մեկը ՝ ճանաչելիության բարձրացման, երկրի պատմամշակութային ժառանգության հանրահռչակման, զբոսաշրջային պրոդուկտների մշակման, իրադարձային միջոցառումների անցկացման, զբոսաշրջային հոսքի ավելացման և տարածքների մարքեթինգի զարգացման միջոցով: