ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ հիմնադրամը (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Դիլիջան, Գետափնյա 7, ՀՎՀՀ՝ 07618624) (այսուհետ՝ «Կատարող») ղեկավարում է «Իմպուլս» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբի գործունեությունը սույն Ընդհանուր Պայմաններին համաձայն, որը միաժամանակ հանդիսանում է պայմանագիր։ Ակումբի Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներին մասնակցող յուրաքանչյուր երեխայի (այսուհետ՝ «Երեխա») ծնող կամ օրինական ներկայացուցիչ (այսուհետ ՝ «Ծնող») պարտավորվում է ծանոթանալ սույն Ընդհանուր Պայմաններին և ողջ ծավալով ընդունել սույնով սահմանաված պայմանագրային պարտավորությունները։
Հոդված 1. Հիմնական հասկացությունները
1.1. Քանի դեռ սույն պայմանագրով այլ բան նախատեսված չէ, պայմանագրում ստորև նշված հասկացությունները ունեն հետևյալ իմաստը.
i. «Պայմանագիր» – սույն պայմանագիրը՝ իր բոլոր հավելվածներով և փոփոխություններով,
ii. «Ակումբ» – «Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիա,
iii. «Խմբակային պարապմունքներ» – Կատարողի կողմից կազմակերպվող ֆուտբոլային պարապմունքներ, որոնք անցկացվում են մի խումբ երեխաների միաժամանակյա մասնակցությամբ,
iv. «Անհատական պարապմունքներ» – Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Կատարողի կողմից կազմակերպվող լրացուցիչ կամընտիր ֆուտբոլային պարապմունքներ, որոնց մասնակցում է միայն Երեխան,
v. «Մարզումների ծրագիր» – Կատարողի կողմից մշակված և Երեխային նախապես տրամադրվող Խմբակային պարապմունքների անցկացման կարգը նախատեսող ծրագիր,
vi. «Կանոնակարգ» – «Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիա ներքին կանոնակարգ,
vii. «Անվտանգության կանոններ» – Մարզումների ընթացքում վարքագծի և անվտանգության կանոններն սահմանող փաստաթուղթ,
viii. «Ծառայությունների գին» – Խմբակային և Անհատական պարապմունքների արժեքը, որը կազմում է ամսական 8800 ՀՀ դրամ (որոշակի դեպքերում կարող է գործել նաև զեղչային համակարգ),
1.2. Պայմանագրում եզակի թվով օգտագործված հասկացությունները պետք է ներառեն հոգնակին և հակառակը:
Հոդված 2. Պայմանագրի առարկան
2.1. Պայմանագրով Կատարողը պարտավորվում է Երեխային ներգրավել Ակումբի կողմից ՀՀ, քաղաք Դիլիջանում կազմակերպվող Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներին, իսկ Ծնողը պարտավորվում է սույն Պայմանագրով սահմանված կարգով Կատարողին վճարել Ծառայությունների գինը:
2.2. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ պարտավորվում են ողջամտորեն և բարեխղճորեն իրականացնել Պայմանագրից բխող իրենց իրավունքները և պարտականությունները։
2.3. Սույն Պայմանագիրը կնքվում է 1 (մեկ) ամիս ժամկետով։ Պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված 1 (մեկ) ամսով Ծառայությունների գնի յուրաքանչյուր հերթական վճարումը կատարելուց հետո։
Հոդված 3. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
3.1. Կատարողը պարտավորվում է.
3.1.1. Ընդգրկել Երեխային Խմբակային պարապմունքներում` ապահովելով անցկացվող մարզումների բարձր որակ,
3.1.2. Մարզումները կազմակերպել ՀՀ օրենսդրության, գործող սանիտարահիգենիկ նորմերի, Ակումբի ներքին կանոնակարգերի և Մարզումների ծրագրի համաձայն,
3.1.3. Ապահովել մարզումների անցկացման և մրցույթների մասանակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները,
3.1.4. Ապահովել մարզական գործընթացի նյութատեխնիկական հագեցվածությունը,
3.1.5. Երեխային տրամադրել սպորտային հագուստ և պաշտպանիչ հանդերձանք կամ աջակցել սպորտային հագուստի և պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերման հարցում,
3.1.6. Պարապմունքների անցկացման ընթացքում ապահովել հարգալից վերաբերմունք Երեխայի նկատմամբ, պաշտպանել վերջինիս ցանկացած տեսակի հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, պայմաններ ապահովել Երեխայի ֆիզիկական դաստիարակության և հուզական առողջության ամրապնդման համար,
3.1.7. Պահպանել Երեխայի տեղը նրա հիվանդության, բուժման, արգելափուլի /կարանտինի/, Ծնողի հիվանդության, գործուղման, արձակուրդի շրջանում:
3.2. Ծնողը պարտավորվում է.
3.2.1. Ապահովել Երեխայի մասնակցությունը պարապմունքներին՝ համաձայն Մարզումների ծրագրի,
3.2.2. Ժամանակին տեղեկացնել մարզիչներին Երեխայի բացակայության, հիվանդության կամ ցանկացած այլ հանգամանքների մասին, որ կարող են ազդել Երեխայի մարզումների կամ վարքի վրա,
3.2.3. Մասնակցել մարզիչների և անձնակազմի հետ հանդիպումների՝ նպատակ ունենալով արդյունավետ համագործակցության շնորհիվ նպաստել Երեխայի առաջընթացին,
3.2.4. Ժամանակին կատարել սույն Պայմանագրով սահմանված վճարային պարտավորությունները,
3.2.5. Կատարողին տրամադրել Երեխայի առողջական վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն, ինչպես նաև պահանջվող այլ տեղեկատվություն մարզումները Երեխայի համար ապահով և անվտանգ կերպով կազմակերպելու համար,
3.2.6. Նախքան պարապմունքները ծանոթանալ և Երեխային ծանոթացնել Մարզումների ծրագրին, Կանոնակարգին և Անվտանգության կանոններին,
3.2.7. Երեխային հրահանգավորել Ակումբի գույքի բարեխիղճ օգտագործման, այլ Երեխաների, մարզիչների, Ակումբի անձնակազմի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ցուցաբերման վերաբերյալ։
3.2.8. Ներկա գտնվել պարապմունքներին Կատարողի նախնական համաձայնության առկայության դեպքում։
3.3. Կատարողն իրավունք ունի՝
3.3.1 Արգելել Երեխայի մասնակցությունը Խմբակային և Անհատական պարպմունքներին, եթե նախքան առաջին պարապմունքը չի ներկայացվել սպորտով զբաղվելուն թույլատրելու վերաբերյալ բժշկական տեղեկանք,
3.3.2 Արգելել Երեխայի մասնակցությունը Խմբակային և Անհատական պարպմունքներին համապատասխան հագուստի/պաշտպանիչ հանդերձանքի բացակայության պարագայում,
3.3.3 Արգելել Երեխայի մասնակցությունը Խմբակային և Անհատական պարապմունքներին կարգապահական կանոնների խախտումների, ուշացումների, ոչ պատշաճ վարքագծի պարագայում,
3.3.4 Արգելել Երեխայի մասնակցությունը Խմբակային և Անհատական պարապմունքներին կամ հեռացնել համապատասխան պարապմունքից, եթե երեխան ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում, հայհոյանքներ օգտագործում և/կամ մյուս երեխաներին վիրավորելու դեպքում,
3.3.5 Արգելել Երեխայի մասնակցությունը Խմբակային և Անհատական պարապմունքներին կամ հեռացնել համապատասխան պարապմունքից, եթե երեխան ներկայացել է պարապմունքի համար չնախատեսված հագուստով և/կամ կոշիկով,
3.3.6 Միակողմանիորեն լուծել սույն Պայմանագիրը.
i. Երեխայի մարզումներում ներգրավված լինելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության առկայության դեպքում,
ii. Պայմանագրով ամրագրված Ծնողի պարտավորությունները պարբերաբար չկատարելու դեպքում,
iii. Այն դեպքում, երբ Երեխայի վարքագիծը անհնար է դարձնում վերջինիս մասնակցությունը Խմբակային կամ Անհատական պարապմունքներին, ներառյալ սակայն չսահմանափակվելով այն դեպքերի, երբ ոտնահարվում են պարապմունքներին մասնակցող այլ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը և երբ առաջացած խնդիրը հնարավոր չէ լուծել Կողմերի համատեղ ջանքերով։
3.4. Ծնողն իրավունք ունի.
3.4.1. Առաջարկություններ ներկայացնել մարզիչներին, անձնակազմին,
3.4.2. Լսել մարզիչների դիտարկումները Երեխայի վարքագծի և առաջադիմության վերաբերյալ,
3.4.3. Սույն Պայմանագիրը վաղաժամկետ լուծել` նախապես տեղեկացնելով Կատարողին։
Հոդված 4. Վճարման կարգը
4.1. Ծնողը պարտավորվում է վճարել Ծառայությունների վճարը կանխավճարային կարգով՝ մինչև պարապմունքների յուրաքանչյուր ամսվա 15-ը։
4.2. Վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Կատարողի կողմից սահմանված վճարումների էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ նախապես արտացոլվում է վճարման ենթակա գումարը։
Հոդված 5. Պատասխանատվությունը և կողմերի հավաստիացումները
5.1. Սույն Պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.2. Կատարողը հավաստիացնում է, որ ունի բոլոր անհրաժեշտ գիտելիքները, կարողությունները, նյութատեխնիկական պարագաները Մարզումների Ծրագրի համաձայն Խմբակային և Անհատական պարապմունքների անցկացման համար։
5.3. Կատարողը պատասխանատվություն չի կրում Երեխայի սեփականության կորստի կամ դրան պատճառված ցանկացած վնասի համար:
5.4. Երեխայի կոմղից Ակումբի գույքի վնասման, կորստի կամ ոչնչացման դեպքում Ծնողը պարտավորվում է վճարել փոխհատուցում՝ տվյալ գույքի շուկայական արժեքի չափով։
5.5. Կատարողը պարտավորվում է ցանկացած արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում անհապաղ քայլեր ձեռնարկել Ծնողին տեղեկացնելու համար, սակայն սույնով Ծնողը իր համաձայնությունն է տալիս, որպեսզի Կատարողը ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ Երեխային տրամադրի բժշկական օգնություն և դեղորայք Երեխային սպառնացող այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, երբ Երեխայի լավագույն շահը պահանջում է անհապաղ գործողությունների կատարում:
5.6. Սույնով Ծնողը հավաստում է, որ Երեխան չունի որևէ հիվանդություն, որի դեպքում սպորտային մարզումները հակացուցված են:
5.7. Սույնով Ծնողը հավաստում է, որ Երեխան չունի ալերգիաներ և չի ընդունում դեղորայք։ Հակառակ պարագայում, պարտավորվում է Կատարողին ներկայացնել դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։
5.8. Սույնով Ծնողը առանց բացառությունների
i. ընդունում է, որ Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներն ունեն իրենց ներհատուկ ռիսկեր, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ, քերծվածքներ, կոտրվածքներ, սպիեր և հնարավոր այլ բարդություններ, ինչպես նաև հասկանում է, որ վերոնշյալը Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներն ներհատուկ բոլոր ռիսկերի ամբողջական թվարկումը չէ, և հնարավոր են այլ անհայտ կամ անկանխատեսելի վտանգներ,
ii. ստանձնում է ամբողջական պատասխանատվություն երեխայի անվտանգության, կյանքի, առողջության և վարքի համար և հատկապես ընդունում է բոլոր հնարավոր վնասվածքների ռիսկը՝ լինի դա կանխատեսելի թե անկանխատեսելի, որոնք կարող են առաջանալ Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներն ողջ ընթացքում,
iii. ընունում է, որ Կատարողը պատասխանատվություն չի կրում Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներն ողջ ընթացքում Երեխայի կյանքին, առողջությանը պատճառված վնասի կամ այլ վնասակար հետևանքների համար, որոնք տեղի են ունեցել Երեխայի կանոններին չենթարկվելու հետևանքով,
iv. հրաժարվում է Կատարողին ուղղված ցանկացած պահանջից և պահանջի իրավունքից,
v. թույլատրում է լուսանկարահանել, տեսանկարահանել և ձայնագրել Երեխային Խմբակային և/կամ Անհատական պարապմունքների ողջ ընթացքում:
vi. թույլատրում է Երեխայի պատկերը պարունակող լուսանկարը և/կամ հոլովակը օգտագործել Ակումբի սոցիալական ցանցերում և Կատարողի հայեցողությամբ ցանկացած այլ հարթակում։
vii. ընդունում է, որ Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներն ունեն իրենց ներհատուկ ռիսկեր, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ, քերծվածքներ, կոտրվածքներ, սպիեր և հնարավոր այլ բարդություններ, ինչպես նաև հասկանում է, որ վերոնշյալը Խմբակային և/կամ Անհատական պարապմունքներն ներհատուկ բոլոր ռիսկերի ամբողջական թվարկումը չէ, և հնարավոր են այլ անհայտ կամ անկանխատեսելի վտանգներ:
viii. տալիս է իր համաձայնությունը Երեխայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի սահմաններում մշակման համար։
5.9. Ծնողը կրում է լիակատար պատասխանատվություն սույն հոդվածով սահմտեղեկատվությունը չտրամադրելու, թերի կամ ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու, հավաստիացումների ոչ ճշմարտացիության հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար։
Հոդված 6. Եզրափակիչ դրույթները
6.1․ Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 5 (հինգ) օրացուցային օրից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս Կողմին:
6.2․ Բոլոր խնդիրները՝ կապված Կողմերի հարաբերությունների հետ, որոնք կարգավորված չեն սույն Պայմանագրով և ծագում են սույն Պայմանագրից պետք է կարգավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: