Դիլիջանի զարգացման հիմնադրամը («մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորություն է ստանձնում կատարելու օրենքով նախատեսված իր պարտավորությունները և պաշտպանելու այն անձանց իրավունքներն ու ազատությունները, որոնց անձնական տվյալները հավաքագրվում են մեր կողմից մեր գործունեության ընթացքում:
Մենք օգտագործում ենք Ձեր մասին հավաքագրված տեղեկատվությունը.
- Ձեր կողմից մեզ հայցվող կամ Ձեր կողմից մեր հետ համագործակցության շրջանակներում ակնկալվող տեղեկատվությունը և աջակցությունը Ձեզ տրամադրելու համար։
- Տեղեկագրի թողարկումները Ձեզ ուղարկելու, մեր առաջիկա միջոցառումների ու նախագծերի մասին Ձեզ տեղեկացնելու համար, որոնք ըստ մեզ կարող են Ձեզ հետաքրքրել։
- Ըստ Ձեր ցանկության՝ մեր միջոցառումներին, քննարկումներին և այլ գործունեությանը Ձեր մասնակցությունը թույլատրելու համար։
- Ձեր անձնական տվյալները, ներառյալ՝ Ձեր մասնակցությամբ լուսանկարները կամ տեսանյութերը, տարբեր մեդիա հարթակներում, ներառյալ՝ սոցիալական հարթակներում օգտագործելու համար։
- Վիճակագրություն և այլ զեկույցներ նախապատրաստելու և գեներացնելու համար։
- Ձեր հարցումներն ուսումնասիրելու և դրանց անմիջապես ընթացք տալու համար։
- Ձեր անձնական տվյալները բացահայտելու կամ դրանք փոխանցելու համար, եթե մենք օրենքով պարտավորված ենք այդպես անել։
Մենք չենք մշակի Ձեր անձնական տվյալները որևէ նպատակով, որը կհակասի վերոշարադրյալին կամ արգելված է օրենքով։
Ձեր նախընտրությունների բացահայտման, անհատականացման և Կայքի օգտագործման բարելավման նպատակով օգտագործվում են «cookie» ֆայլեր: Եթե չեք ցանկանում օգտագործել «cookie» ֆայլեր, ապա պետք է փոխեք Ձեր ցանցային դիտարկիչի կարգավորումները: Դուք պետք է տեղյակ լինեք, որ «cookie» ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել Կայք մուտք գործելու անհնարինության:
Ձեր անձնական տվյալների մշակմանը համաձայնություն տալու ամսաթիվ է համարվում Կայք Ձեր անձնական տվյալների մուտքագրման ամսաթիվը:
Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները կամ ապահովում ենք դրանց իրականացումը` մեր կողմից հավաքագրվող և պահվող տեղեկատվությունը դրա անօրինական կամ պատահական հասանելիությունից, անձնական տվյալների ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենելուց, տարածելուց, ինչպես նաև այլ անօրինական գործողություններից պաշտպանելու համար։
Թեև մենք ջանք չենք խնայում Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, խնդրում ենք նկատի ունենալ, որ ինտերնետով փոխանցվող տեղեկությունների անվտանգությունը երաշխավորել հնարավոր չէ։ Ուստի, ինտերնետով անձնական տվյալների որևէ փոխանցում, ներառյալ Կայքում այդպիսի տվյալների մուտքագրման ընթացքը, կատարվում է Ձեր անձնական պատասխանատվությամբ:
Տվյալների սուբյեկտի իրավունքները
Հանդիսանալով տվյալների սուբյեկտ, Դուք ունեք որոշակի իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, եթե մենք տիրապետում կամ մշակում ենք Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես՝
- Հասանելիության իրավունք – Դուք իրավունք ունեք խնդրելու տրամադրել մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող տեղեկատվության օրինակը:
- Ուղղումներ կատարելու իրավունք – Դուք իրավունք ունեք ուղղելու մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող ոչ ստույգ և թերի տվյալները:
- Մոռացված լինելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք խնդրելու վերացնել մեր կողմից Ձեր վերաբերյալ պահվող բոլոր տեղեկությունները:
- Մշակումը սահմանափակելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը:
- Տեղափոխելու իրավունք – Դուք իրավունք ունեք պահանջելու մեր կողմից պահվող Ձեր անձնական տվյալները փոխանցել այլ կազմակերպությունների:
- Առարկելու իրավունք – Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրելու դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:
Նշված իրավունքներն իրականացնելու համար, խնդրում ենք կապ հաստատել մեր հետ՝ «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված կոնտակտային տվյալների միջոցով: Եթե մենք մերժում ենք Ձեր դիմումը մուտքի իրավունքով, ապա մենոք կտրամադրենք պատճառը: Դուք իրավունք ունեք բողոքելու, ինչպես նշված է «Բողոքներ» բաժնում։
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, կամ դիմել մեզ շտկելու, թարմացնելու կամ ջնջելու Ձեզ վերաբերող ցանկացած անձնական տվյալ, ապա կարող եք դիմել մեզ` դա անելու խնդրանքով [email protected] էլ. հասցեով: Միևնույն ժամանակ, Ձեր գաղտնիությունը և անվտանգությունը պաշտպանելու համար, մենք կարող ենք ողջամիտ քայլեր ձեռնարկել Ձեր ինքնությունը ստուգելու համար՝ նախքան Ձեր դիմումի հիման վրա որևէ քայլ ձեռնարկելը (օրինակ՝ պահանջել որպեսզի նշեք այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը Դուք նախկինում հաստատել եք կայքում):
Անձնական տվյալների մշակման հիմքը
Մենք կմշակենք անձնական տվյալները միայն, երբ ունի օրինական հիմք անձնական տվյալների մշակման համար: Տվյալների մշակման օրինական հիմքը կախված կլինի հավաքագրված տեղեկատվության բնույթից և մեր կողմից օգտագործման նպատակներից, բայց կլինի ներքոնշյալներից մեկը կամ մի քանիսը.
- Համաձայնություն. Դուք տվել եք Ձեր համաձայնությունը մեզ՝ Ձեր անձնական տվյալները որոշակի նպատակով մշակելու համար:
- Պայմանագիր. Մշակումն անհրաժեշտ է մեր հետ կնքած պայմանագրի նպատակներով կամ այն պատճառով, որ Դուք մեզ խնդրել եք որոշակի քայլեր ձեռնարկել նախքան պայմանագիր կնքելը:
- Իրավական պարտավորություն. Մշակումն անհրաժեշտ է, որպեսզի մենք կատարենք մեր իրավական պարտավորությունները:
- Կենսական շահեր. Մշակումն անհրաժեշտ է ինչ-որ մեկի կյանքը պաշտպանելու համար:
- Օրինական շահեր. Մշակումն անհրաժեշտ է մեր օրինական շահերի կամ երրորդ անձանց օրինական շահերի պաշտպանության համար:
Այս նպատակների համար մենք կարող ենք հավաքագրել Ձեր անձնական տվյալները, այդ թվում` անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ազգությունը, բնակության երկիրը, էլ. փոստի հասցեները, կոնտակտները, տվյալները, որոնք ավտոմատ կերպով ներկայացվում են Կայքի էջերի միջոցով (ներառյալ՝ IP հասցեն, Կայքի այցելությունների աղբյուրը և որոնումների կամ գովազդային հարցումների մասին տեղեկատվությունը, օգտագործողի սարքի վերաբերյալ տվյալները, մկնիկի հպումները, Կայքի էջերի տարրերի վրա սեղմումները, լրացմանի դաշտերը, էջերի դիտումները, ազդաժապավենների մասին տեղեկությունները և տեսանյութերի դիտումները, լսարանի սեգմենտը բնութագրող տվյալներ, սեսիայի պարամետրերը, այցելության ժամանակի և տևողության վերաբերյալ տեղեկություններ, «cookie» ֆայլերում զետեղված նույնացուցիչները։
Անձնական տվյալների պահման ժամկետը
Մենք պահելու ենք Ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք այլևս անհրաժեշտ չեն այն նպատակների համար, որի համար հավաքագրվել են կամ այլ կերպ պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։ Այդ ժամանակից հետո մենք կամ կջնջենք կամ անանուն կդարձնենք Ձեր անձնական տվյալները կամ, եթե դա անհնար է, ապահով կպահենք Ձեր անձնական տվյալները և կբացառենք դրանց հետագա օգտագործումը, մինչ հնարավոր կլինի դրանք ջնջել։
Դուք կարող եք հետ կանչել Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնությունը էլ. փոստով՝ օգտագործելով ստորև նշված Կոնտակտային տվյալները: Երբ մենք ստանանք անձնական տվյալները մշակելու համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ Ձեր ծանուցումը, մենք կջնջենք Ձեր անձնական տվյալները շտեմարաններից՝ տեղակայված ներքին և (կամ) արտաքին ցանցերում:
Անվտանգությունը և պատասխանատվությունը
Մենք պատասխանատվություն չենք կրում անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե այդպիսի տվյալները.
- հայտնվում են հանրային տիրույթում՝ նախքան կորելը կամ բացահայտվելը,
- ինքնուրույն մշակվել են երրորդ անձանց կողմից,
- ձեռք են բերվել երրորդ անձանց կողմից Կայքի ֆայլերին չթույլատրված մուտքի միջոցով,
- բացահայտվել են Ձեր համաձայնությամբ:
Դուք պատասխանատու եք ներկայացված անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և ճշմարտացիության համար` համաձայն գործող օրենսդրության:
Կոնտակտային տվյալները
Հարցերի կամ դիմումների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. հասցեով։
Բողոքները
Եթե ցանկանում եք բողոք ներկայացնել այն մասին, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները մշակվում մեր կողմից կամ ինչպիսի ընթացք է տրվել Ձեր դիմումին, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել՝ կապվելով հետևյալ էլ. հասցեով. [email protected]:
Սույն Քաղաքականության փոփոխությունները
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ առանց Ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ լրացումներ կատարել սույն Քաղաքականության մեջ՝ օրենքին կամ փոփոխվող ներքին քաղաքականությանն այն համապատասխանեցնելու համար։ Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Ուստի՝ խնդրում ենք երբեմն այցելել այս էջ՝ վստահ լինելու, որ շարունակում եք գոհ մնալ Քաղաքականության գործող տարբերակից։
Եզրափակիչ դրույթները
Սույն Քաղաքականությունը տարածվում է միայն սույն Կայքի վրա: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ անձանց կայքերի համար, որոնց կարող եք անցնել սույն Կայքում հասանելի հղումների միջոցով: