circles-asset Նախագիծ

Եկեղեցու կառուցման ծրագիր

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Տարածքային զարգացում

Կառուցում ենք Բոլորով

Բոլորով կառուցում ենք Դիլիջանի նոր եկեղեցին և հոգևոր վերածնունդը                                                      

Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կառուցվող նոր եկեղեցին կծառայի թե՛ որպես հոգևոր կենտրոն, և թե՛ որպես մշակութային վերածննդի խորհրդանիշ: Այն կարևոր դեր կստանձնի քաղաքի համայնքային, մշակութային և կրթական կյանքի զարգացման մեջ: 

Եկեղեցին նախագծվել է հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի կողմից բարեգործական հիմունքներով: Բարեգործական նվիրատվություններով կառուցվող եկեղեցու շենքն իր կահավորանքով և գույքով կհանձնվի Հայ Առաքելական Եկեղեցուն և կանցնի վերջինիս կանոնական ու հովվական իրավասության ներքո: 

image-section-asset
asset

Տարածքային զարգացում

ԲՈԼՈՐՈՎ

Թեև Դիլիջանում պատմականորեն բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր են գործել, քաղաքն ավելի քան կես դար զրկված է եղել հոգևոր կենտրոնից: Ներկայում հավատացյալները հավաքվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում հատկացված տարածքում: Նոր եկեղեցին նշանակալից ավելացում կլինի Դիլիջանի մշակութային և հոգևոր կյանքում: 

Տեղակայված լինելով Աղստև գետի ափին՝ եկեղեցին քաղաքի կենտրոնական հատվածի զարգացման ծրագրի անբաժանելի մաս է: Դիլիջանի շուրջ 19 000 բնակիչների հոգևոր կարիքները հոգալուն զուգահեռ ծրագիրը նաև կնպաստի գետափնյա հատվածի բարեկարգմանը՝ գեղեցկացնելով հետիոտներին հարմարացված, ծառածածկ գոտիները, որոնք այս եզակի առողջարանային քաղաքի դիմագիծն են: 

3D շրջայց եկեղեցում