circles-asset Նախագիծ

Դիլիջանի քաղաքային զբոսայգու զարգացում 

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Տարածքային զարգացում

Դիլիջանի քաղաքային զբոսայգի

Դիլիջանի քաղաքային զբոսայգին հանդիսանում է կարևոր հանրային տարածք, որի բարեկարգմամբ 2016 թվականից զբաղվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամը (DDF)՝ հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի աջակցությամբ։

Դիլիջանի պարանայգու զարգացումն ու քաղաքի առաջին զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծումը հնարավոր են դարձել Եվրոպական Միության (EU) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։ Նրանց աջակցությունը կարևոր դեր ունի ենթակառուցվածքների բարելավման, անվտանգ ակտիվ հանգստի գոտիների ստեղծման և կայուն զբոսաշրջության զարգացման խթանման գործում։

2022 թվականին Դիլիջանի Քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը։ Մարզական համալիրը ներառում է վարժանքների գոտի՝ ուժային մարզումների համար նախատեսված բացօթյա մարզասարքերով, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, որը հարմար է խմբային պարապմունքների, մինի ֆուտբոլի, բասկետբոլի և այլ մարզաձևերի համար։

Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Green Rock Management Group-ի աջակցությամբ։

Շուտով զբոսայգում կավարտվի համալիր վերակառուցման հաջորդ փուլը, որի հայեցակարգը մշակվել է հիմնադրամի կողմից՝ համայնքի բնակիչների մասնակցությամբ։ 

 

 

asset

Զբոսայգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի ստեղծել ժամանակակից, բարեկարգ և ներառական միջավայր՝ տարբեր օգտատերերի համար։ 

Զարգացման հայեցակարգի շրջանակում արդեն իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ 

  • Քայլուղիների բարեկարգում, 
  • Մանկական և մարզական ենթակառուցվածքների արդիականացում, 
  • Տարածքի կանաչապատում, 
  • Լուսավորության համակարգի արդիականացում։ 

Հատուկ ուշադրություն է դարձվում կայուն զարգացման հարցերին զբոսայգում ներդրվել են էկոլոգիական կրթության և աղբի տեսակավորման տարրեր՝ EcoDili ծրագրի շրջանակում։ Պարբերաբար իրականացվում են լճի մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ դրա էկոհամակարգի բարելավման նպատակով։ 

Ապագայում զբոսայգին կդառնա բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որը կմիավորի տարբեր կարիքներ ունեցող մարդկանց։ Կկատարվի մարզական և մանկական տարածքների արդիականացում, կստեղծվեն՝ 

  • Անտառային դպրոց, 
  • Յոգայի և մարզասարքերի գոտի, 
  • Գմբեթաձև կինոթատրոն, 
  • Սքեյթ-հրապարակ։ 

Այս նորամուծությունները զբոսայգին կդարձնեն ոչ միայն հանգստի և ժամանցի կենտրոն, այլև՝ մարզանքի, ստեղծագործության և շփման վայր։ 

Դիլիջանի զարգացման հիմնադրամի (DDF) կողմից իրականացվող զբոսայգու վերակառուցումը հիմնված է հիմնադրամի առաքելության վրա՝
ստեղծել հարմարավետ և ժամանակակից քաղաքային միջավայր և բարձրացնել կյանքի որակը տարածաշրջանում։ 

 

asset

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դիլիջանի զարգացման  հիմնադրամը  2016 թվականից սկսեց Դիլիջանի կենտրոնական այգու վերականգնման ու զարգացման ծրագրի իրականացումը: Հիմնադիրները՝ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն իրենց գործընկերների հետ միասին այս ընթացքում կատարել են ավելի քան 4 մլն դոլարի ներդրում. այգին բարեկարգվել  է, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, ինչն էլ իր հերթին խթանել է տեղական բիզնեսն ու ստեղծել նոր աշխատատեղեր:

Հիմա արդեն հիմնադրամը պատրաստ է անցնել այգու ենթակառուցվածքների զարգացման երկրորդ փուլին, որն սկսվելու է ժամանակակից և ներառական մանկական խաղահրապարակի կառուցումից: Հարմարավետ ու ամեն ինչով հագեցած ժամանակակից խաղահրապարակի նախագիծը պատրաստ է,  շինարարության մեկնարկի համար ևս ամեն ինչ պատրաստ է: Դիլիջացիների համար այս կարևոր ծրագրի  իրականացումը կմեկնարի,  հենց որ քաղաքային իշխանությունների կողմից  տրվի  շինարարության թույլատվությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

image-section-asset