circles-asset Նախագիծ

Դիլիջանի համայնքային կենտրոն (DCC) 

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Սոցիալական պատասխանատվություն

Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և հիմնադրվել է 2014թ․-ին բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ 

2020թ․-ին ԴՀԿ-ը ձեռք է բերել հասարակական կազմակերպության կազմակերպակաիրավական կարգավիճակ՝ «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀԿ), որի հիմնադիր անդամներն են «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը, «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan International School): 

2021թ․-ին ԴՀԿ-ը դարձել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի մեծահասկաների ուսումնառության կենտրոն (ՄՈՒԿ) Հայաստանում՝ հայտնելով իր պատրաստակամությունը համագործակցելու մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։

 

asset

Սոցիալական պատասխանատվություն

2022-2025թթ․ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում ԴՀԿ կողմից ստեղծվել և գործել է առաջին մասնաճյուղը՝ ՀՀ Տավուշի մարզի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

2023թ․-ին ԴՀԿ-ը, համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի հետ հիմնել է իր երկրորդ մասնաճյուղը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրում։ Տաթևի համայնքային կենտրոնը հիմնվել և գործում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ։

Դիլիջանի համայնքային կենտրոնը գիտելիքի փարոս է, դրական փոփոխությունների դարբնոց, որի հյուրընկալ, աջակցող ու ներառող միջավայրի շնորհիվ յուրաքանչյուր ոք իրեն զգում է գնահատված ու հարգված, ունի սեփական ներուժը բացահայտելու և այն իր անձնական և մասնագիտական աճի, ինչպես նաև համայնքի զարգացմանն ուղղելու հնարավորություն՝ այսպիսով նպաստելով ակտիվ համայնքի ձևավորմանը։

Դիլիջանի համայնքային կենտրոնի առաքելությունն է ձևավորել գիտելիքահեն, մասնակցային, ներառական և ակտիվ համայնք՝ հզորացնելով համայնքի ներուժը և խրախուսելով ցկյանս ուսուցումը։