circles-asset Նախագիծ

Dilijan Space

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Սոցիալական պատասխանատվություն

Dilijan Space — հետազոտական և մշակութային կենտրոն է՝ մշտական ցուցադրությամբ և ժամանակավոր ցուցահանդեսներով։ 

Ցուցադրությունը Դիլիջանի մասին հնարավորություն է տալիս նայել քաղաքին անսովոր տեսանկյունից՝ պատմական արտեֆակտների, ճարտարապետական գծանկարների և մոդելների, լուսանկարների և մեդիա ծրագրերի միջոցով։ Այստեղ կարելի է տեսնել ոչ միայն իրական, այլև անհետացած օբյեկտներ, տեղեկանալ ամբիցիոզ, սակայն չիրականացված նախագծերի մասին, ինչպես նաև նայել դեպի ապագա։ 

 Այցելուները կարող են օգտվել երեք լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) անվճար աուդիոգիդից կամ լսել շրջայցի պատմությունը կենտրոնի աշխատակիցներից։ 

 Մեծ ինտերակտիվ էկրանը կծանոթացնի այցելուներին Դիլիջանի զարգացման ժամանակակից նախագծերին, իսկ հարմարավետ գրադարանում հնարավոր է թերթել գրքեր Դիլիջանի մասին։ 

 Բացի հիմնական ցուցադրությունից, Dilijan Space-ում միշտ գործում է ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված տեղական նախաձեռնությանը։