Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն
- Ապագա
- Ավարտված
- Ընթացքում
Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը մի վայր է, որտեղ Դիլիջանի այցելուները կարող են ստանալ համապարփակ տեղեկատվություն համայնքի և շրջակա գյուղերի մասին, վարձել սպորտային գույք, համազգեստ, վրաններ և հեծանիվներ և գնել հուշանվերներ:
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։ Սա փորձարարական տարածաշրջանային զարգացման ծրագիր է, որը իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ, Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի ազգային պարկի համագործակցությամբ։ Ծրագիրը կառավարվում է GoToDili զբոսաշրջային ուղղությունների կառավարման կազմակերպության կողմից։