circles-asset Նախագիծ

«Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիա

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Սոցիալական պատասխանատվություն

ՆՊԱՏԱԿ — ԿՐԹԵԼ ՄԱՐԶԻԿՆԵՐ

«Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիան հիմնադրվել է 2023 թվականի հունվարին։ 

Բացման օրվանից ի վեր կանոնավոր կերպով ակադեմիա են հաճախում 150-ից ավելի երեխաներ։  Ակադեմիայում կան երեխաների վեց տարիքային խմբեր, ինչպես նաև տղամարդկանց և կանանց թիմեր (  տղամարդկանց թիմը՝ <<Իմպուլս>>, հանդես է գալիս ՀՖՖ սիրողական Բ լիգայում) ։ 

Սկսած 2024 թվականից, ակադեմիան հանդես է գալիս 4 տարիքային խմբերով 2024-2025թթ․ՀՀ մանկապատանեկան մրցաշարում ։ 

Ակադեմիայի պարապմունքները տարվա տաք եղանակին անցկացվում են Դիլիջանի քաղաքային մարզադաշտում (գտնվում է Էմմա Ծատուրյան փողոցում ), իսկ ձմռանը պարապմունքները անցկացվում են UWC Դիլիջան քոլեջի բազմաֆունկցիոնալ մարզադահլիճում։ 

asset

Սոցիալական պատասխանատվություն

ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ակադեմիայի նպատակն է դաստիարակել տաղանդավոր ֆուտբոլիստների, մարզիկների համար  ստեղծել հնարավորություններ ֆուտբոլային ասպարեզում իրացնելու իրենց ներուժը , ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի համար նույնքան կարևոր գործոն է սոցիալական զարգացումն ու հարմարվողականությունը: 

Երեխաների շարունակական մասնակցությունն ու ակադեմիայի ծրագրերի կայուն իրականացումը հնարավոր են դարձել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA), ինչպես նաև մասնավոր ներդրողների՝ Գագիկ Զաքարյանի, Ալեքս Համբարձումյանի և Դավիթ Սարգսյանի աջակցության շնորհիվ։

 

 

Ամսական բաժանորդագրություն ՖԱ Իմպուլս

image-section-asset