circles-asset Նախագիծ

Ռոք սրճարան

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Կոմերցիոն զարգացում

Ռոք սրճարան 

Ռոքը համասեզոնային ժայռամագլցման համալիր և ընտանեկան սրճարան է Դիլիջանի քաղաքային զբոսայգու տարածքում։ 

Նախագիծը կոչված է դառնալու ընտանեկան և ժամանցի նոր կենտրոն Դիլիջան համայնքի հյուրերի և բնակիչների համար, ինչպես նաև խթանելու սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու մշակույթը վաղ տարիքից: 

Համալիրի շենքում լինելու է երկու հիմնական տարածք: Այստեղ կգործի ընտանեկան սրճարան և կտեղակայվի մագլցման պատ, որոնցից հնարավոր կլինի օգտվել տարվա ցանկացած եղանակի։ 

Մարզահամալիրի արհեստական ռելիեֆը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի և տարբեր մարզական պատրաստվածութուն ունեցող այցելուների համար։ Անվտանգության բոլոր կանոնները ապահովելու նպատակով մարզումների ընթացքը վերահսկվելու է հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից։ Բացի այդ, մարզահրապարակը համալրվելու է ֆիթնեսի, յոգայի և այլ մարզաձևերի համար անհրաժեշտ մարզասարքերով։ 

Նախագիծն իրականացվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի կողմից: