circles-asset Նախագիծ

Թափառող շների ստերջացման ծրագիր 

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Սոցիալական պատասխանատվություն

Թափառող շները հանրային լուրջ խնդիր են Դիլիջանում։ Այժմ քաղաքում 1000-ից ավելի այդպիսի կենդանի կա, ինչը շատ ավելին է, քան Հայաստանի մյուս քաղաքներում: 

2022 թվականի հուլիսին՝ Զբոսաշրջություն և քաղաքաշինություն հիմնադրամը (TUF) կազմակերպեց ծրագիր Դիլիջանում թափառող շներին ստերջացնելու համար։ Վերանորոգված տարածքում բացվել է սոցիալական անասնաբուժական կայան՝ կենդանիներին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով։ Կայանն աշխատում է շաբաթը երկու օր։ 

Ծրագիրը նախաձեռնել են Դիլիջանի գործարար համայնքը և «Ապրելու» բարեգործական հիմնադրամը, իրականացնում է Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) բարեգործական հիմնադրամի` համայնքի բնակիչների և բիզնես ներկայացուցիչների աջակցությամբ։