circles-asset Նախագիծ

Տուն Արմենի փոքրիկ գյուղ  

  • Ապագա
  • Ավարտված
  • Ընթացքում
asset

Կոմերցիոն զարգացում

Դիլիջան զբոսաշրջային հոսքի աճի հետևանքով անհրաժեշտություն առաջացավ բացել փոքրիկ հյուրատուն կից խոհանոցով` ժամանակակից սպասարկման չափանիշներով,  պահպանելով քաղաքի ավանդական կոլորիտն ու մշակութային ժառանգությունը։ Այնուհետև տարածքը ընդլայնվել է վերածվելով  հյուրատան՝ կից ռեստորանով և համաշխատանքային տարածքով և կոլորիտային այգով։                                                             

 Հյուրատան մթնոլորտը հյուրերի համար կապահովի անմոռանալի իսկական հանգիստ։  «Տուն Արմենի» ռեստորանը հայտնի է իր հայկական տեղական խոհանոցով՝ հիմնված սերնդեսերունդ փոխանցվող ավանդական բաղադրատոմսերի վրա։  

2023 թվականին Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը տեղի ունեցավ նոր Workation համատեղ աշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծը իրականացվել է Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի ՏՀԶՆ (GIZ) կողմից։

image-section-asset