
VereV պարանայգի
- Ապագա
- Ավարտված
- Ընթացքում

VereV պարանայգի
VereV-ը Հայաստանի ամենաերկար պարանայգին է՝ հինգ ուղիներով և մագլցման պատով։ Այն կարևոր ժամանցային գոտի է ակտիվ սպորտի, էկոտուրիզմի սիրահարների համար։
VereV-ը հիմնադրվել է 2020 թվականին և գտնվում է Դիլիջանի սրտում՝ Քաղաքային զբոսայգում։ Ծրագրի նպատակն է պահպանել հանրային կանաչ տարածքները՝ միաժամանակ հանգստի գոտում ստեղծելով ժամանակակից ժամանցի կենտրոն:
Պարանայգու կառուցումը Դիլիջանի համալիր զարգացման ծրագրի մի մասն է։ Այս ծրագրի նպատակն է Դիլիջանը դարձնել մշակույթի, կրթության, առողջապահության և զբոսաշրջության կենտրոն։