Օգտագործման պայմաններ

Բարի գալուստ www.tuf.foundation («Կայք»), որը գործարկվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի («մենք», «մեզ» և «մեր») կողմից:

Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են Ձեր կողմից Կայքի օգտագործումը: Ուստի՝ նախքան Կայքն օգտագործելը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն Օգտագործման պայմաններին:

Կայքն օգտագործելով՝ Դուք ընդունում եք սույն Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը, որը սույն Օգտագործման պայմանների անբաժանելի մասն է կազմում:

Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ առանց Ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ լրացումներ կատարել սույն Օգտագործման պայմանների մեջ։ Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Ուստի՝ խնդրում ենք երբեմն այցելել այս էջ՝ վստահ լինելու, որ շարունակում եք գոհ մնալ Օգտագործման պայմանների գործող տարբերակից։ Ձեր կողմից Կայքի օգտագործումը Օգտագործման պայմանների նոր խմբագրության Կայքում հրապարակումից հետո, նշանակում է, որ Դուք ընդունում եք փոփոխված Օգտագործման պայմանները:

Դուք համաձայնում եք օգտագործել Կայքը միայն օրինական նպատակներով և այնպիսի եղանակով, որը չի ոտնահարում որևէ երրորդ անձի իրավունքները կամ չի սահմանափակում կամ խոչընդոտում որևէ երրորդ անձի կողմից Կայքի օգտագործումը:

Մենք չենք երաշխավորում, որ սույն Կայքը կամ Կայքում պարունակվող նյութերում պարունակվող գործառույթները կլինեն անխափան կամ առանց սխալների, թերությունները կշտկվեն, կամ որ Կայքը կամ այն հասանելի դարձնող սերվերը զերծ կլինեն վիրուսներից կամ սխալներից կամ որ ներկայացնում է նյութերի ամբողջական ֆունկցիոնալությունը, ճշգրտությունն ու հուսալիությունը:

 

Նվիրատվությունները

Դուք համաձայնում եք գումար փոխանցել մեզ՝ որպես նվիրատվություն:

Դուք հասկանում եք, որ Ձեր նվիրատվությունը ուղղվելու է մեր և/կամ մեր գործընկերների կողմից իրականացվող ցանկացած մարդասիրական ծրագրի աջակցությանը:

 

Հեղինակային իրավունքների սահմանափակումները

  • Կայքում ցուցադրված բոլոր կամ որևէ տարրի ձեռնարկատիրական նպատակներով օգտագործումը կամ հրապարակումը առանց մեր նախնական թույլտվության խստիվ արգելվում է: Սույն Օգտագործման պայմաններում պարունակվող որևէ դրույթ չի կարող դիտարկվել որպես մեր կողմից Կայքում ցուցադրված որևէ տարրի օգտագործման նպատակով դրա նկատմամբ լիցենզիայի տրամադրում:
  • Կայքում ցուցադրված տարրերը կարող են պատճենվել անձնական օգտագործման համար` պայմանով, որ հեղինակի և աղբյուրի նշումը ևս կպատճենվեն և փոփոխություններ չեն կատարվի: Այնուամենայնիվ, որոշ տեքստեր և լուսանկարներ կարող են հրապարակվել սույն Կայքում՝ համապատասխան իրավատերերի (որոնք մենք չենք) թույլտվությամբ: Նման տեքստերի և լուսանկարների բոլոր հեղինակային իրավունքները վերապահված են դրանց իրավատերերին, և դրանք պատճենելու կամ այլ կերպ օգտագործելու թույլտվությունը պետք է հայցվի և ստացվի անմիջապես իրավատիրոջից:

 

Երրորդ անձանց վեբ կայքերը

Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ վեբ կայքեր: Բոլոր այդպիսի հղումները տրամադրվում են Ձեր հարմարավետության համար, և Ձեր կողմից նման վեբ կայքերի օգտագործումը կկարգավորվի տվյալ վեբ կայքերի կիրառելի օգտագործման պայմաններով և գաղտնիության քաղաքականությամբ: Մենք պատասխանատվություն չենք կրում արտաքին վեբ կայքերի բովանդակության համար:

Եթե ունեք հարցեր սույն Օգտագործման պայմանների կամ Կայքի օգտագործման վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] էլ․ հասցեով։

Դիլիջանի զարգացման ծրագիր

Մենք ստեղծում ենք քաղաքային բարենպաստ միջավայր տեղի բնակիչների և քաղաքի հյուրերի հարմարավետ կյանքի համար, բարելավում ենք կյանքի որակը և բարձրացնում ենք բնակչության սոցիալ-մշակութային կրթության մակարդակը՝ ստեղծելով կամավորական շարժումներ և հանգստի նոր ձևեր:

Դիլիջանի զարգացման ծրագիր

Տաթևի Վերածնունդ

Տասը տարիների ընթացքում հազարավոր մարդիկ՝ ծրագրի մասնակիցներ, նվիրատուներ և կամավորներ, միավորվել են՝ իրականացնելու ընդհանուր երազանքը: Մեր նպատակը միայն վանքի վերականգնումն ու զբոսաշրջային վայրերի զարգացումը կամ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը չէր։ Մենք փորձեցինք գտնել Հայաստանի զարգացման նոր մոդել, համակարգային փոփոխություններ սկսելու նոր մոտեցում։

Տաթևի Վերածնունդ

Գյումրու զարգացման ծրագիր

Գյումրին ռազմավարական դարպաս է և կենտրոնական վայր հյուսիսային Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար,: Այն մեր ռազմավարության 5 կարևորագույն աշխարհագրական կետերից մեկն է զբոսաշրջության և քաղաքաշինության մեծ տեսլականի շրջանակներում: Այստեղ մենք սկսել ենք ջանքեր ներդնել՝ ընդգծելու և շեշտելու համար քաղաքի գեղեցկությունն ու պատմական արժեքը:

Գյումրու զարգացման ծրագիր

Հայաստանի վարպետ

Մրցույթի հիմնական նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը, հանրային գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումն է։

Հայաստանի վարպետ

BOLOROV

«BOLOROV»-ը սոցիալական հարթակ է, որն ուղղված է մեր երկրում բազմաթիվ կարևորագույն խնդիրների լուծման նպատակով մարդկանց միավորելուն: Հարթակում մենք պարբերաբար պատմելու ենք բազմապիսի նախագծերի մասին, որոնց աջակցելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Դիլիջանի եկեղեցու շինարարությունը հենց այդպիսի ծրագրերից առաջինն է: Դրա նպատակը Դիլիջանում հոգևոր կենտրոնի վերականգնումն է:

BOLOROV