«BOLOROV»-ը սոցիալական հարթակ է, որն ուղղված է մեր երկրում բազմաթիվ կարևորագույն խնդիրների լուծման նպատակով մարդկանց միավորելուն: Հարթակում մենք պարբերաբար պատմելու ենք բազմապիսի նախագծերի մասին, որոնց աջակցելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Դիլիջանի եկեղեցու շինարարությունը հենց այդպիսի ծրագրերից առաջինն է: Դրա նպատակը Դիլիջանում հոգևոր կենտրոնի վերականգնումն է:

Ժամանակին Դիլիջանում հինգ եկեղեցի է գործել, սակայն տարիների ընթացքում դրանք ավերվել են։ Դիլիջանցիների հոգևոր կենտրոնն այսօր գտնվում է «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրի շինություններից մեկում, որտեղ կատարվում են ժամերգություններ, իսկ համայնքի ոգին պահպանվում է տեղի քահանա Տեր Շավարշի նվիրումի շնորհիվ։

2021 թվականին Դիլիջան քաղաքի բնակիչները, ինչպես նաև բոլոր մտահոգ մարդիկ համախմբվեցին մի նախաձեռնության շուրջ՝ համատեղ մասնակցելու քաղաքային եկեղեցու կառուցմանը, որը 2015 թվականին մեկնարկել էր բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը։

Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր ոք կարողանա դառնալ BOLOROV նախագծի մի մասնիկը։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է նվիրաբերել գումար իր, իր հարազատների անունից կամ նվիրաբերել անանուն: 50․000 դրամ (125 ԱՄՆ դոլար, 125 եվրո, 8000 ռուբլի) և ավելի նվիրատվությունը անձին դարձնում է Դիլիջանի եկեղեցու Աջակցության քարի անվանական վկայականի սեփականատեր։