Գյումրին ռազմավարական դարպաս է և կենտրոնական վայր հյուսիսային Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար,: Այն մեր ռազմավարության 5 կարևորագույն աշխարհագրական կետերից մեկն է զբոսաշրջության և քաղաքաշինության մեծ տեսլականի շրջանակներում: Այստեղ մենք սկսել ենք ջանքեր ներդնել՝ ընդգծելու և շեշտելու համար քաղաքի գեղեցկությունն ու պատմական արժեքը: Գործունեության սկզբնական փուլերում`, նախքան սեփական նախագծերի մշակումը, համագործակցել և աջակցել ենք մեր գործընկերների նախաձեռնություններին:

 

«Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիր

«Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիր շահույթ չհետապնդող քաղաքաշինական հիմնադրամ էր, որը կենտրոնացած էր տարբեր ոլորտներում Գյումրու բարելավման վրա՝ քաղաքում բնակչության նվազման ճգնաժամը զսպելու կամ վերացնելու համար: Նախագծի նախաձեռնողներից են Վահան Քոլոլյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայ օգնության միությունը (ՀՕՄ):

«Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիր ը տարբեր հետազոտություններ է իրականացրել երկարաժամկետ գլխավոր ծրագիր մշակելու համար` կենտրոնանալով ենթակառուցվածքների զարգացման, բնակարանային խնդիրների ու հեռանկարների, կրթության, մշակույթի զարգացման, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության վերածննդի ու վերականգնման և դրանց հետագա զարգացման հեռանկարների մի շարք այլ ոլորտների վրա:

 

Կումայրիի պատմական շրջանի ներառում

Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական համալիրը քաղաքաշինական մեծ համալիր է, որը զբաղեցնում է մոտ 1000 հա տարածք և ներառում է ավելի քան 1600 ճարտարապետական հուշարձան, որոնք թվագրվում են 19-րդ և 20-րդ դարերի սկզբով և դեռևս 1980 թվականին պաշտոնապես ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Դրանք բնակելի տներ են, հասարակական շենքեր, արդյունաբերական շինություններ, արհեստանոցներ, եկեղեցիներ, կամուրջներ, ռազմական կառույցներ, ստորգետնյա հոսող ջրի համակարգ, բաղնիքներ և այլն:

Քաղաքաշինական այս պատմական համալիրը, որը չափազանց հարուստ է հուշարձաններով, տարեցտարի ավելի ու ավելի անմխիթար վիճակում էր հայտնվում. հուշարձաններից շատերը ծայրահեղ վատ վիճակում էին՝ ավերվելու շեմին։

2017 թվականին «Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիրը և Հայաստանի Կենտրոնական բանկը միավորվեցին՝ մշակելու Կումայրի պատմական թաղամասի ինտեգրման ծրագրի առաջարկ:

«Հույս» Գյումրիի Շենացման Ծրագիրն իրականացրել է առկա գույքի հանգամանալից վերլուծություն, դրանք դասակարգել ըստ ազգային, տեղական և առաջարկվող ժառանգությունների և, ի վերջո, առանձնացրել է բիզնեսի հետագա ընդլայնման համար մատչելի տարածք:

Արդյունքում, «Կումայրիի վերածննդի ծրագիրը» փորձարկվեց Կառավարության կողմից, որին աջակցեցին միջազգային և մասնավոր դոնորներ: Ծրագրի շրջանակներում վերակառուցվեցին երկու հիմնական` Ռուսթավելու և Շիրազի փողոցներն ու 7 փոքր հարակից փողոց: Մինչ օրս տարածքում ձևավորվել է ավելի քան 10 հյուրընկալության բիզնես, իսկ զբոսաշրջիկների հոսքը բազմապատկվել է:

 

Անիի դիտահարթակ

Այս գաղափարը միտված է Հայաստանում զարգացնելու այն տարածքը, որտեղից տեսարան է բացվում դեպի հնագույն հայկական միջնադարյան Անի քաղաքը, որը գտնվում է Թուրքիայում: 2016 թ.-ի հուլիսին Անին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում: 10 -ից 14 -րդ դարերում Անին կարևոր առևտրային քաղաք էր, որը գտնվում էր Մետաքսի ճանապարհին և տարածվում էր Չինաստանից մինչև Եվրոպա: Անին ստացել է «հազար ու մի եկեղեցիների քաղաք» ավանդական կոչումը: