
Ինչ ենք մենք անում
- Գլխավոր
- Ինչ ենք մենք անում
Դիլիջանի զարգացման հիմնադրամը նպաստում է Հայաստանի քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների զարգացմանը՝ մարզերում տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով:
Մեր
նախագծերը
Դիլիջանի զարգացման ծրագիր
Մենք ստեղծում ենք քաղաքային բարենպաստ միջավայր տեղի բնակիչների և քաղաքի հյուրերի հարմարավետ կյանքի համար, բարելավում ենք կյանքի որակը և բարձրացնում ենք բնակչության սոցիալ-մշակութային կրթության մակարդակը՝ ստեղծելով կամավորական շարժումներ և հանգստի նոր ձևեր:

Տաթևի Վերածնունդ
Տասը տարիների ընթացքում հազարավոր մարդիկ՝ ծրագրի մասնակիցներ, նվիրատուներ և կամավորներ, միավորվել են՝ իրականացնելու ընդհանուր երազանքը: Մեր նպատակը միայն վանքի վերականգնումն ու զբոսաշրջային վայրերի զարգացումը կամ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը չէր։ Մենք փորձեցինք գտնել Հայաստանի զարգացման նոր մոդել, համակարգային փոփոխություններ սկսելու նոր մոտեցում։

Գյումրու զարգացման ծրագիր
Գյումրին ռազմավարական դարպաս է և կենտրոնական վայր հյուսիսային Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար,: Այն մեր ռազմավարության 5 կարևորագույն աշխարհագրական կետերից մեկն է զբոսաշրջության և քաղաքաշինության մեծ տեսլականի շրջանակներում: Այստեղ մենք սկսել ենք ջանքեր ներդնել՝ ընդգծելու և շեշտելու համար քաղաքի գեղեցկությունն ու պատմական արժեքը:

Հայաստանի վարպետ
Մրցույթի հիմնական նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը, հանրային գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումն է։

BOLOROV
«BOLOROV»-ը սոցիալական հարթակ է, որն ուղղված է մեր երկրում բազմաթիվ կարևորագույն խնդիրների լուծման նպատակով մարդկանց միավորելուն: Հարթակում մենք պարբերաբար պատմելու ենք բազմապիսի նախագծերի մասին, որոնց աջակցելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Դիլիջանի եկեղեցու շինարարությունը հենց այդպիսի ծրագրերից առաջինն է: Դրա նպատակը Դիլիջանում հոգևոր կենտրոնի վերականգնումն է:
