Թափառող շների խնդիրը Հայաստանում և մասնավորապես Դիլիջանում խիստ ակնառու է։ Որպես տուրիստական ուղղություն, շատ կարևոր է հնարավորինս արագ լուծել այս խնդիրը։ Թեև Դիլիջանը Հայաստանի ամենամեծ և բնակեցված քաղաքներից է, սակայն մինչև վերջերս այնտեղ գործող անասնաբուժական կլինիկաներ չեն եղել։ Դիլիջանի զարգացման հիմնադրամը տեղի կենդանասերների կամավոր խմբերի աջակցությամբ հիմնել է բարեգործական անասնաբուժական կլինիկա, որը պատրաստվում է հոգալ քաղաքի թափառող կենդանիների վնասազերծումը։ Թաթառող առողջ շները կստերջացվեն որակավորված և փորձառու անասնաբույժերի կողմից: Մենք կարծում ենք, որ կենդանիների խնամքը պետք է համապատասխանի շատ բարձր չափանիշների, հետևաբար մեծ ուշադրություն ենք դարձնելու հիգիենայի և մաքրության վրա: Վիրահատված շները կպահվեն 1 ամբողջ օր՝ մինչև նրանց ամբողջական ապաքինումը։
Անզգայացման տակ գտնվող շան ականջը կդակվի համապատասխան տարբերանշանով, որպեսզի հետագայում հեշտ լինի ճանաչել քաղաքի ստերջացված կենդանիներին:

Այնուհետև շները կպատվաստվեն կատաղության դեմ և բաց կթողնվեն իրենց տարածք՝ հատուկ անձնակազմի կամ մեր կամավորների կողմից:

Չնայած վիրահատող էգերն ավելի անմիջական արդյունքներ են ունենում շների պոպուլյացիայի վրա, մենք կարծում ենք, որ շատ կարևոր է նաև արուների կաստրացումը, քանի որ դա նվազեցնում է հաչոցը, շնամարտերը և ագրեսիան:

Հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին և միջազգային և տեղական հաջողված փորձին, թափառող շները ստերջացվելու են որակավորված և փորձառու անասնաբույժների կողմից: Շների ստերիլիզացումը միջազգայնորեն ճանաչված է որպես թափառող կենդանիների գլխաքանակը նվազեցնելու ամենահումանիստական մեթոդը: