Դիլիջան քաղաքի Շրջակա միջավայրի զարգացման ծրագրի հիմնական գաղափարը քաղաքի բնակչության բնապահպանական իրազեկման, բնապահպանական մշակույթի, մտածողության և ապրելակերպի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, քանի որ շրջակա միջավայրի աղտոտումը գնալով ավելի է սրվում և դարձել է կարևորագույն և հրատապ սոցիալական խնդիր:

EcoDili նախագծի շրջանակներում մենք նախատեսում ենք գրավել բնակչության ուշադրությունը կրթական և տեղեկատվական բնապահպանական հաղորդագրություններ պարունակող տպագիր և թվային արտադրանքի տարածման, արշավների իրականացման միջոցով, որոնք կհրահրեն տարածքը մաքուր պահել, տարանջատել, վերամշակել և վերաօգտագործել թղթի և PET թափոնները և այլն: Բնության պահպանության կոչով տեղեկատվական վահանակներ կտեղադրվեն, կիրականացվի շրջակա միջավայրի պահպանության տեսահոլովակների նկարահանում և հեռարձակում:

Դիլիջանի զարգացման հիմնադրամը Հայաստանի խոշորագույն տեղական և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ, բնապահպանական կրթական դասընթացներ կանցկացնի Դիլիջանի ավագ դպրոցների աշակերտների համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների բազմազանությունը բնակչության ուշադրությունը կհրավիրի տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծմանը: Մենք տեղական համայնքին կներգրավենք շաբաթական շաբաթօրյակներին, կբարելավենք բնակչության բնապահպանական գրագիտությունը, կզարգացնենք նրանց էկոլոգիապես ճիշտ վարքագծի հմտությունները և կօգնենք գիտակցել շրջակա միջավայրի պաշտպանության և բնության պահպանության կարևորությունը: